Լուկաշենկոն լրագրողների հետ զրուցել է 7 ժամ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամլո ասուլիսի տևողության անձնական ռեկորդ է սահմանել: Նա լրագրողների հետ զրուցել է 7 ժամ 7 րոպե: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Բելառուսի և օտարերկրյա ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսը սկսվել էր Մինսկի ժամանակով ժամը 11.00-ին և ավարտվել 18.07-ին:
Լուկաշենկոն խոսել է ուկրաինական հակամարտության, Բելառուսի տնտեսական և ֆինանսական վիճակի, ապագա նախագահական ընտրություններում իր մասնակցության հեռանկարների և շատ այլ թեմաների մասին:
Նախագահը հերքել է, որ ենթարկվել է հեռախոսային խաղարկման:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու