Մահացել է Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելևը
Աշխարհ
80 տարեկան հասակում վախճանվել է Բուլղարիայի' ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը՝ Ժելյու Ժելևը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով խորհրդարանի ներկայացուցչին:
«Հասարակությունը միշտ կհիշի ու կգնահատի Ժելևի ավանդը Բուլղարիայի ժողովրդավարության և եվրաինտեգրացման առաջընթացում»,-ասել է բուլղարացի քաղաքական գործիչ Ցեցկա Ցաչևան:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ժելևը նախագահ է դարձել 1990 թվականի օգոստոսի 1-ին՝ Բուլղարիայի կողմից 1990 թվականի հուլիսի 12-ին Սահմանադրության ընդունումից հետո: Նա ընտրվել է երկու ժամկետով՝ 1990-ից մինչև 1992 թվականը և 1992-ից մինչև 1997 թվականը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու