Ճապոնիան կֆինանսավորի Ախալքալաքում ոռոգման նոր համակարգի կառուցումը
Աշխարհ
Ախալքալաքի հարյուր ֆերմերային տնտեսություն կստանա նոր ոռոգման համակարգ՝ Ճապոնիայի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է jnews.ge-ն:
Հունվարի 28-ին Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնական նստավայրում ստորագրվել է պայմանագիր՝ դեսպանատան «Մարդու զանգվածային անվտանգության նախագծերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում:
Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության միջև:
Ճապոնիայի կողմից 87.542 դոլարի չափով տրամադրված դրամաշնորհն կուղղվի Ախալքալաքի գյուղատնտեսական օգտագործման հողակտորների ոռոգման համակարգին, ինչը կբարձրացնի տեղական 100 ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունն ու մրցունակությունը և կներդնի ոռոգման նոր տեխնոլոգիա տարածաշրջանում:
Նախագիծը տեղում կիրականացվի «Kar-Gil»-ի տեղական կոոպերատիվի կողմից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու