«ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ռազմական հաղորդակցուղիները բաց են». Ստոլտենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բաց են մնում ռազմական հաղորդակցուղիները, իսկ դաշինքը շահագրգռված է նման հաղորդակցուղի ունենալով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հաղորդակցուղուն և ռազմական հաղորդակցուղիներին, ես կարծում եմ, որ կարևոր է ընդգծել այն, որ գոյություն ունեցող գծերը բաց են մնում: Արտգործնախարարները որոշել է դեկտեմբերին, որ անհրաժեշտ է բաց պահել ռազմական ուղիները», - ասել է Ստոլտենբերգը լրագրողներին:
«Ռազմական ուղիները բաց են մնում, այնպես որ մենք կարող ենք խուսափել թյուրիմացությունից: Ես ողջունոում եմ Գերմանիայի օժանդակությունն այդ ուղիները բաց պահելու համար»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու