Վատիկանը մաքրության օր է հայտարարել անօթևանների համար
Աշխարհ
Վատիկանը մաքրության օր է հայտարարել անօթևանների համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent -ին:
Սուրբ աթոռի որոշման համաձայն՝ ամեն երկուշաբթի Սուրբ Պետրոսի հրապարակում անվճար կկտրեն բոլոր անօթևանների մազերը և կսափրեն նրանց: Վատիկանին իրենց ծառայություններն արդեն առաջարկել են իտալացի վարսավիրները, որոնք երկուշաբթի օրն ավանդաբար չեն աշխատում, նրանք էլ նվիրաբերել են վարսավիրական բազկաթոռներ, հայելիներ և վարսահարդարման հավաքանիներ: Բացի դրանից, կտեղակայվեն մշտապես գործող շարժական ցնցուղարաններ: Մաքրության առաջին օրը Վատիկանում տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ինչպես պարզաբանել են Հռոմի կուրիայում, ցնցուղարանների տեղակայման և սափրիչների ծառայությունների տրամադրման գաղափարը հայտնվել է տակավին անցյալ տարի, երբ անօթևաններից մեկը կարդինալներից մեկին գանգատվել է, որ Հռոմում ուտելիք գտնելը դժվար չէ, բայց լոգանք ընդունելն իսկական խնդիր է:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու