Մյունխենում կկայանա Քերիի և Լավրովի հանդիպումը. ԱՄՆ պետդեպ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին միջազգային անվտանգության գիտաժողովի շրջանակներում պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Գիտաժողովը կանցկացվի Մյունխենում՝ փետրվարի 6-8-ը: Այս մասին հայտնել է golos-ameriki.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակիին:
Նա պարզաբանել է, որ դրանից առաջ՝ փետրվարի 5-ին, Քերին կայցելի Կիև:
Ավելի վաղ, ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինա իր այցից առաջ Քերին կարող է այցելել Մոսկվա: Սակայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հերքել էր Քերիի այցի մասին տեղեկությունը: Փսակին պարզաբանել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը չի պատրաստվում այցելել Ռուսաստանի մայրաքաղաք:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու