ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանում լրագրողների իրավունքների ոտնահարումները
Աշխարհ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումները և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az լրատվականը, Եվրոպայի երկրներում մեդիայի ազատության և լրագրողների իրավ ունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ընդունած բանաձևում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոչ բարվոք իրավիճակին:
Մասնավորապես հիշատակվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ձերբակալված աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի գործը: Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան և անհիմն կալանավորված այլ լրագրողների: Նշվում է նաև Ադրբեջանում լրագրողների սպանությունների և դրանց չբացահայտման հարցը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու