ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ավելի քան երկու հազար չվերթ՝ մոտեցող ձնաբքի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղյալ հայտարարվել ձնաբքի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ փոթորիկն արգելափակել է Չիկագոյի օդանավակայանների աշխատանքը:
Փոթորկի նախազգուշացում է արվել 18 նահանգում: Փոթորկի նախազգուշացման գոտում ապրում է 65 մլն մարդ:
Չիկագոյում գործի կդրվի 350 ձնահավաք մեքենա և այլ տեխնիկա:
Չիկագոյում սպասվում է 38սմ հաստությամբ ձնածածկույթ: Հաղորդվում է, որ փոթորիկը կշարժվի արևելք և կհարվածի խոշոր մեգապոլիսներ Նյու Յորքին և Բոստոնին։ Նյու Յորքում սպասվում է թաց ձյուն և մերկասառույց, իսկ Բոստոնում ձյան ծածկույթի հաստությունը կհասնի 26-30 սմ-ի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)