Բաքվում դպրոցական է կախվել
Աշխարհ
Բաքվի Շաբունչիի շրջանում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական teleqraf.com լրատվական կայքը, շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ Քյուրդախանի ավանում 15-ամյա Ալի Մամեդովը կախվել է իրենց տան բակի կիսակառույցում: Նա միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ էր:
Անչափահասի ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:
Այս տարի Ադրբեջանում սա անչափահասի կողմից ինքնասպանության առաջին դեպքն է:
2014 թվականին Ադրբեջանում ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած 240 անձանց մեջ 16-ն անչափահասներ են եղել: 17 ինքնասպանության դեպք գրանցվել է ադրբեջանական բանակում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2015 թվականի առաջին ամսում Ադրբեջանում արդեն 15 մարդ ինքնասպանություն է գործել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու