Չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար. Լամ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չի անհանգստանում Դորտմունդի «Բորուսիայի» համար: Ֆուտբոլիստը կարծում է, որ Կլոպի թիմը կհաղթահարի դժվարությունները:
«Ես չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար: Կարծում եմ, որ նրանք կլուծեն իրենց խնդիրները: Դորտմունդցիների համար իրավիճակը բարդ է և տարբերվում է նախորդ մրցաշրջանից: Կարծում եմ՝ նրանք մտածում են ոչ թե միջազգային մրցաշարի մասնակցելու իրավունքի ձեռքբերման, այլ Բունդեսլիգայում տեղը պահելու մասին»,- Լամի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Կլոպի թիմը 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու