«Ազգ». Հույս ունենք, որ Պերմյակովին մոլագար որակելով վերջինիս արարքը իրավական մեղմ որակումներ չի ստանա
Հայկական Մամուլ
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Բալեյ քաղաքի զինկոմ Ալեքսանդր Լոգինովսկու եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ` Գյումրիի սպանդի համար մեղադրվող Վալերի Պերմյակովին զորակոչելու համար: Ըստ ռուսական աղբյուրների` Պերմյակովն իր հայրենիքում մշտապես հոգեբույժի զննման տիրույթում է գտնվել, իսկ Չիտայում ծառայելիս էլ` մեկ ամիս պառկել է հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Քրեական գործը հարուցվել է հոգեբուժական շեղումներով անձին անփութորեն զորակոչելու համար: Գրում է «Ազգ»-ը:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 16-ին մեր թերթի առաջնորդող հոդվածում ռուսական կողմից պահանջել էինք առաջին հերթին պատասխանատվության կանչել Պերմյակովին զորակոչող եւ Հայաստան ուղարկող հանձնաժողովին: Հույս ունենք, որ նրանց պատժի ենթարկելով ու ոճրագործին մոլագար որակելով վերջինիս արարքը իրավական այլՙ մեղմ որակումներ չի ստանա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու