«ՀԺ». Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիր է Հայաստանի արտադրողների համար
Հայկական Մամուլ
Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել: Գրում է «ՀԺ»-ն:
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու