«Հրապարակ». «Նուրբ» իրադրություն է առաջացել «Նաիրիտի» շուրջ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` բավականին «նուրբ» իրադրություն է առաջացել «Նաիրիտի» շուրջ: Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը ժամանակին լուրջ վարկ է վերցրել գործարանն աշխատեցնելու համար, սակայն վարկը նպատակային չի ծախսվել: Եվ անգամ աուդիտ չի արվել, չի հաշվարկվել՝ հնարավո՞ր է գործարանն աշխատեցնել և ինչ գումարով, այդ իսկ պատճառով 200 միլիոնին մոտ վարկը «հալվել-մաշվել-գնացել» է: Այսօր նոր փորձ է արվում աուդիտ իրականացնել' կրկին վարկ վերցնելու, գործարանն աշխատեցնելու համար, սակայն 2-րդ անգամ նույն «տողով» վարկ ստանալու հնարավորությունը սահմանափակ է:
Խոսվում է նաև խնդրի քաղաքական կողմի մասին. Հովիկ Աբրահամյանն առանձնապես շահագրգիռ չէ գործարանն աշխատեցնելու, քանի որ այսօրվա վիճակը շարունակվելու դեպքում շարունակելու են հնչեցնել Տիգրան Սարգսյանի անունը և նրան մեղադրել «Նաիրիտը» քանդելու մեջ: Մյուս կողմից' նաիրիտցիների բողոքի ռեսուրսն անվերջ կարելի է ուղղորդել դեպի նախագահական և էներգետիկայի նախարարություն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու