Ցավում եմ «Բորուսիայի» համար. Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին, ով այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», անդրադարձել է իր նախկին թիմի դժվարին իրավիճակին:
Հիշեցնենք, որ Կլոպի թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:
«Առաջիկա երեք շաբաթների ընթացքում կորոշվի թե, որ ուղղությամբ է իրականում շարժվում դորտմունդյան թիմը: Ինձ համար մի փոքր ցավալի է, որ «Բորուսիայի» հետ նման բան է տեղի ունենում: Չեմ կարող պատկերացնել թիմին երկրորդ Բունդեսլիգայում: Դա անհնար է»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու