Մարսելոյի ստացած դեղին քարտի բողոքարկումը մերժվեց (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի»՝ Մարսելոյի ստացած դեղին քարտի բողոքարկումը մերժվել է: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դեղին քարտի էր արժանացել Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլիայի» (2:1) հետ հանդիպմանը:
Խաղի 61-րդ րոպեին ֆուտբոլիստը զգուշացվել էր մրցակցի խաղացողի նկատմամբ կանոնների խախտման համար: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ֆուտբոլիստի մեկխաղյա որակազրկման է հանգեցրել:
Արդյունքում՝ Մարսելոն բաց կթողնի մադրիդյան դերբին:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով «Ատլետիկոյի» հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Սերխիո Ռամոսը և Խամես Ռոդրիգեսը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու