Դահուկավազք. հայ մարզիկը 15/15կմ սկիաթլոնի մրցատարածությունումգրավել է 10-րդ տեղը
Սպորտ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջության 15/15կմ Սկիաթլոնի մրցատարածությունում շատ մոտ լինելով մեդալների, դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանն այսօր գրավեց 10-րդ տեղը: Հզորագույն դահուկային պետությունների (Գերմանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա) անվանի դահուկորդների հետ պայքարում Սերգեյն իրեն դրսևորեց լավագույն կողմերով և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը հավակնում է դառնալու դահուկային պետություն: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես Սերգեյի մարզիչներ' Արթուր և Ալլա Միքայելյաններին և շնորհակալություն հայտնում Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայի նախագահ պարոն Արմեն Երիցյանին, որի մեծ և հզոր աջակցության շնորհիվ տարեց տարի գրանցում ենք նորանոր հաղթանակներ...»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ