Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

Կգնա՞ արդյոք մայրը Լեոյի հետևից. Ռուզան Բադալյանը մանրամասներ է հաղորդում հղիության ընթացքից

Հասարակություն

Դաունի համախտանիշով փոքրիկ Լեոյին կյանք տված Ռուզան Բադալյանը հղիության ընթացքում բոլոր զննումներն անցել է, սակայն խնդիրը չի հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինը: «Ես անչափ շնորհակալ եմ իմ բժշկուհուց, նա հոգատար և սիրով է եղել իմ հանդեպ: Քանի որ բավարար գիտելիքներ չունեմ այդ ոլորտից, չեմ կարող ասել, թե որքան է եղել բժշկական թերացումը կամ արդյոք եղել է: Կատարվել են բոլոր հետազոտությունները: Սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ խնդիրը չի հայտնաբերվել»,- նշեց Ռուզան Բադալյանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք նա պատրաստվում է գնալ երեխայի հետևից, Ռուզան Բադալյանը նշեց. «Իմ միակ ցանկությունն է, որպեսզի երեխան տեղափոխվի Նոր Զելանդիա, դա միակ հնարավորությունն է նրան արժանապտիվ ու բարեկեցիկ կյանք տալու»։

Ավելի վաղ Ռուզան Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է առել. 

«Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը։

Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս բնականաբար եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա։

Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս։ Կյանքիս ամենադաժան որոշումը, որ ես պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։
Առաջինը, որ ես մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք:

Ես տեսա բժիշկների հայացք փախցնելը, հարազատներիս լացակումած դեմքը,ստացա ցավակցական զանգեր, ու հասկացա, որ փոքրիկի համար քիչ թե շատ վայելուչ կյանք ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նա տեղափոխվի Նոր Զելանդիա, որտեղից նրա հայրն է: Այն, որ Նոր Զելանդիայում երեխայի կյանքն ավելի լավը կլինի, չէր ժխտում նաև իմ ամուսինը, որ իր բոլոր հոդվածներում գրում է, որ հասկանում է' Հայաստանում փոքրիկը չի կարող ունենալ իրեն արժանի կյանքը։

Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել։ Բոլորս էլ այդ պահին հասկանում էինք, առաջնայինը երեխայի ճակատագիրն է, ու բոլորս էլ հասկանում էինք, երեխային պետք է տանել Հայաստանից։ Սեմի պատասխանը եղել է, այո, իհարկե, երեխային տանելը միակ ճիշտ ճանապարհ է, սակայն երբ ու ինչպես-ի իմ հարցերը նա անպատասխան թողեց: Իմ կյանքի ամենադաժան ու պատասխանատու պահին, երբ ինձ վրա ահռելի ճնշում էր, երբ գտնվում էի աննկարագրել սթրեսի ու հոգեկան ծանր վիճակում, երբ ինձ ընդամենը պետք էր մի քաջալերող հայացք ու ժպիտ իմ ամուսնու կողմից, որ ես քո կողքին եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես ստացա միայն մեղադրական ծանր խոսքեր, որից հետո նա հեռացավ հիվանդանոցից ու այլևս իմ երկխոսության գնալու բոլոր փորձերը նրա հետ անհաջողության մատնվեցին։

Նա երբևէ որևէ անգամ ինձ հնարավորություն չի տվել իր հետ գնալ Նոր Զելանդիա ու երեխային միասին մեծացնել, անգամ բաժանման դիմումը հանձնելու օրը ոչինչ չի ասել։ Միակ բանը, որ նրանից լսել եմ, այն է եղել, որ չի ուզում ամուսնալուծվել, իսկ իմ հարցին թե ինչ է առաջարկում, ինչ կարող ենք անել, եղել է քար լռությունը։ Ես բազմիցս փորձել եմ երկխոսության գնալ, փորձել համատեղ լուծումներ գտնել, սակայն որևէ արձագանք նրա կողմից չեմ ստացել։

Իմ ետևում ունենալով մեր 1,5 տարվա ամուսնությունը, որի ընթացքում նա աշխատել է ընդամենը 5 ամիս, իսկ մնացյալ ժամանակ մենք ապրել ենք իմ հայրական տանը, ու չնայած իմ բոլորն հորդորներին, իրականում որևէ քայլ չի ձեռնարկել աշխատանք գտնելու համար, հասկանալով, որ ապագայում ևս ես չեմ կարող հուսալ, որ նա կկարողանա թիկունք լինել ինձ, իսկ իմ 80,000 դրամ աշխատավարձը երբևէ չէր բավարարի երեխային պատշաճ կյանք ապահովելու համար, կանգնեցի սարսափելի երկընտրանքի առջև․ երեխային խնամել միայնակ Հայաստանում, թե մի կողմ դնել իմ մայրական զգացմունքը և երեխային հնարավորություն տալ բարեկեցիկ կյանք ունենալ Նոր Զելանդիայում իր հոր հետ: Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված