ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները հանդիպել են կուսակցության մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
Քաղաքական
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը փետրվարի 7-ին «ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում հանդիպել են Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրել է վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկվել են առաջիկա անելիքները և ծրագրվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել ընկերային հավաքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Գերագույն մարմնի մամուլի ծառայությունից, Աղվան Վարդանյանը և Սամվել Երանյանը փետրվարի 7-ին հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են զեկույցներ` ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքներից, և քննարկվել են ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու