Սևան-Գավառ ճանապարհին «ԲՄՎ»-ն արգելափակվել է ձյան մեջ
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին' ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Սևան հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 PS 376 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի գոտուց և սահել ձորակը (մոտ՝ 2 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 2-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու