Ի՞մ սխալը. այնտեղ սխալ չկար, չեմ պատրաստվում ներողություն խնդրել. Կասիլյաս (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ ինքը մեղավոր չէ առաջին գոլի հարցում, որն իր թիմը բաց թողեց Իսպանիայի առաջնությունում երեկ կայացած մադրիդյան դերբիում (0:4): Կասիլյասի խոսքով՝ մրցակիցը պարզապես ուժեղ էր բոլոր առումներով:
««Ատելտիկոն» ամեն ինչում մեզանից ավելի ուժեղ էր: Մրցակիցը գովասանքի է արժանի, որովհետև իդեալական հանդիպում անցկացրեց: Մենք անհաջողության ենք մատնվել, բայց պետք է ուղղենք սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն: Պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից: Պարտությունը դաժան էր: Ասում են՝ ե՞ս եմ սխալվել առաջին գոլի դեպքում: Ինչո՞ւ: Այնտեղ սխալ չկար: Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել, թեև չեմ էլ փորձում թաքցնել սխալներս: Այսպիսի խաղեր քիչ են լինում: Մենք հիշում ենք նման խաղ «Ռեալ Սոսյեդադի» դեմ (2:4): Հույս ունեմ՝ նման խաղեր այլևս չեն լինի»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը:
Թե ինչպես «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում բացեց հանդիպման հաշիվը՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու