Ռոնալդուն երգում է ծննդյան միջոցառմանը, թիմակիցները՝ բացատրություն պահանջում (լուսանկարներ, տեսանյութ)
Սպորտ
«Ռեալի»՝ մադրիդյան դերբիում նոկաուտի ենթարկվելուց հետո թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավանաբար այնքան էլ ծանր չի տարել պարտությունը: Պորտուգալացին միանգամից ուղևորվել է իր ծննդյան երեկույթին, որին մասնակցել են նրա կոլեգաներն ու ակումբակիցները:
Ռոնալդուի այս որոշումը՝ «Ռեալի» պարտության ֆոնին, միանշանակ չի ընդունվել նրա մի շարք թիմակիցների կողմից և նրանք այդ առթիվ պատրաստվում են բացատրություն պահանջել Ռոնալդուից:
Чемпионат.com-ը գրում է, որ երեկույթին մասնակցելու հրավեր է ստացել շուրջ 150 հյուր՝ ներառյալ Ռոնալդուի ակումբակիցներն ու «Ռեալի» անձնակազմը, սակայն նրանք բոլորը չէ, որ հայտնվել են երեկույթին, որն, ի դեպ, ավարտվել է միայն կիրակի առավոտյան ժամը 6-ին: Այն ֆուտբոլիստներից, ովքեր, այնուամենայնիվ, մասնակցել են Ռոնալդուի տոնին, նշվում է Կեյլոր Նավասի, Մարսելոյի, Սամի Խեդիրայի, Պեպեի, Ֆաբիու Կոենտրաուի, Լուկա Մոդրիչի և Խամես Ռոդրիգեսի անունները:





















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու