«Ատլետիկ» -«Բարսելոնա»՝ 2:5 (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» արտագնա խաղում 5:2 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Ատլետիկին»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (15, 62), մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիս Սուարեսը (26), Նեյմարը (64) և Պեդրո Ռոդրիգեսը (86): Դաշտի տերերի գոլերը հեղինակեցին Ռիկոն (59) և Ադուրիսը (66):
Այժմ «կապտանռնագույնները» մեկ միավորով են զիջում առաջատար «Ռեալին»


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու