Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Եվրանեսթի» լիագումար նիստին
Հայաստան
Ադրբեջանը չի մասնակցի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի «Եվրանեսթ»-ի 4-րդ նշստաշրջանին, որը մարտի 16-18-ին պետք է անցկացվի Երևանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը:
Նրա խոսքով՝ «Եվրանեսթ»-ի երևանյան լիագումար նիստին ադրբեջանական պատվիրակության չմասնակցելու պատճառն այն է, որ Ադրբեջանը «երկար ժամանակ բողոքել է» տվյալ կազմակերպությունում Հայաստանի նախագահության դեմ, և «չնայած դրան», Խորհրդարանական վեհաժողովը որոշել է լիագումար նիստն անցկացնել Երևանում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից