Լոռիում գազի արտահոսքից 3 մարդ է թունավորվել
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում փետրվարի 8-ին' ժամը 10.00-ին, հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են ընդունվել 1954թ. ծնված Անահիտ Ք.-ն, 2011թ. ծնված Նատալի Օ.-ն և 2013թ. ծնված Անահիտ Օ.-ն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Անահիտ Ք.-ն հայտնել է, որ թունավորումն ինքը և ընտանիքի անդամները ստացել են նույն օրը' ժամը 08.30-ի սահմաններում, իրենց տանը վառարանից գազի արտահոսքի հետևանքով:
ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ