«Ուլիսը» պարտվեց 0:4 հաշվով
Սպորտ
Անթալիայում «Ուլիսն» առայժմ հաղթանակ չի կարողանում տոնել ստուգողական խաղերում, իսկ այսօր մեր թիմը պարտվեց ռուսական «Ռոստով» թիմին: Առաջին խաղակեսում «Ռոստովը» չնայած որոշակի առավելություն ուներ, բայց «Ուլիսը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասն, ու մեր տղաների դիմադրությունը կոտրել մրցակցին չհաջողվեց:
Ընդմիջումից հետո թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան ու մերոնք արդեն տեղի տվեցին՝ զիջելով մրցակցին խոշոր՝ 0:4 հաշվով: «Ռոստովի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դմիտրի Պոլոզը:
Հաջորդ հանդիպումն արդեն անհամեմատ ուժեղ մրցակցի հետ է լինելու: Փետրվարի 14-ին կայանալու է «Սպարտակ» - «Ուլիս» խաղը, տեղեկացնում հայկական ակումբի ֆեյսբուքյան էջը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ