Հայ շախմատիստները` Մոսկովյան օփենում
Սպորտ
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Մոսկովյան օփեն փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 244 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան):
Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Փառատոնի շրջանակներում անցկացված սիրող շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 326 մասնակիցների մեջ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Գալախովը (Ռուսաստան). տեղեկացնում է armchess.am:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ