Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Ակոս»-ի նոր գլխավոր խմբագիրը` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության ու Դինքի գծած ուղով գնալու մասին

Հարցազրույցներ

Թուրքիայի հայ համայնքն աստիճանաբար կորցնում է մայրենի լեզուն, նոր սերունդը սկսում է ավելի քիչ ուշադրություն դարձնել համայնքի խնդիրներին: Ու չնայած վերջին տարիներին Թուրքիայում տեղի են ունեցել որոշ զարգացումներ, որոնց հետևանքով նախկինում արգելված թեմաների մասին կարելի է ազատ խոսել, այդուհանդերձ, հայերի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը թուրքական պետությունում շարունակվում է: «Արմենպրես» գործակալությունը խոսել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նոր գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանի հետ' անդրադառնալով ինչպես պարբերականի առաջիկա ծրագրերին, այնպես էլ հայ համայնքին առնչվող խնդիրներին:

- Շնորհավորելով «Ակոս» պարբերականի խմբագրի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ կցանկանայի տեղեկանալ Ձեր առաջիկա ծրագրերի մասին: Ձեր խմբագրության օրոք որո՞նք են լինելու «Ակոս» պարբերականի աշխատանքի հիմնական սկզբունքները:

-Շնորհակալություն: Առջևում ապրիլի 24-ն է, երբ բոլորս հիշատակելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կարծում եմ՝ այս առաջիկա ամիսների ընթացքում կենտրոնանալու ենք հենց այս թեմայով քաղաքական և դիվանագիտական զարգացումների վրա: Ի՞նչ կանի Թուրքիան, Հայաստանի և արտերկրի հայերից կողմից ի՞նչ քայլեր կարվեն, ապրիլին ովքե՞ր կգան Թուրքիա, հիշատակման համար արտասահմանից ինչպիսի՞ մասնակցություն կլինի. այսպիսի հարցերը սպասում են պատասխանի: Ե՛վ կենտրոնանալու ենք նմանօրինակ ակտուալ զարգացումների վրա, և՛ աշխատելու ենք տեղեկատվական հրապարակումներ անել 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Պարբերականի հիմնական սկզբունքներն ամեն ժամանակի համար նույնն են՝ հետաքրքրվել Թուրքիայի հայ համայնքի խնդիրներով և լրագրություն անել:

-«Ակոս»-ի մասին խոսելիս մշտապես մտքիդ Հրանտ Դինքն է գալիս: Սակայն որոշ մարդիկ պնդում են, որ մեր օրերի «Ակոս»-ը տարբեր է Դինքի խմբագրության ժամանակվա «Ակոս»-ից: Ի՞նչ կասեք նման խոսակցությունների մասին, «Ակոս»-ն իրո՞ք փոխվել է:

- Որքան հասկանում եմ՝ նկատի ունեք այն քննադատությունները, որով Հայաստանում ու որոշ շրջանակներում պնդում են, թե ««Ակոս»-ը նախկինի նման համարձակ չէ»: Իրականում այս քննադատության հետ համամիտ չեմ: Համարձակությունը մի փոքր էլ կապված է ժամանակաշրջանի մթնոլորտի հետ: Օրինակ, այն լուրը, որ Սաբիհա Գյոքչենն իրականում հայ որբ է եղել, 2004 թվականի Թուրքիայի համար շատ խիստ տեղեկություն էր, քանի որ Թուրքիայի քաղաքական դերակատարներն ընտրեցին այս տեղեկատվությանը խիստ հակազդեցություն ցույց տալու ճանապարհը: Եթե նույն լուրը արվի հիմա, այն խիստ չի համարվի, քանի որ քաղաքական մթնոլորտն այլևս նմանօրինակ լուրերի նկատմամբ նախկինի նման հակազդեցություն չի ցուցաբերում: Կարճ ասած՝ խստությունը պայմանավորված է նաև նրանով, թե համակարգը ինչին կարձագանքի, իսկ ինչին ոչ: Նույն զարգացումները կարող ենք տեսնել նաև քրդական հարցում: Այսօր կարող ես ասել այն ամենը, ինչն ասելու համար 10 տարի առաջ կարող էիր բանտում հայտնվել: Եվ այժմ հայտնի շրջանակների կողմից էլ կարող են գալ այնպիսի քննադատություններ, թե քուրդ քաղաքական գործիչները «բավական խիստ չեն»: Սակայն ամենից առաջ պետք է հիշել, որ բոլոր այս զարգացումները ձեռք են բերվել քաղաքական և հասարակական պայքարի արդյունքում, և սրանց համար մեծ գին է վճարվել:

-Որպես Ստամբուլում ապրող հայ՝ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հայ համայնքի այսօրվա վիճակը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են համայնքի՝ լուծման կարիք ունեցող ամենահրատապ խնդիրները:

-Կարծում եմ՝ հայ համայնքի կարևորագույն խնդիրն այսօր հայերենի աստիճանական կորուստն է, դպրոցներում հայ աշակերտների փոքր թիվը և նոր սերնդի կողմից հայկական համայնքի խնդիրների նկատմամբ մեծ ուշադրություն չցուցաբերելը: Սա, իհարկե, երբեմն անխուսափելի երևույթ է, քանի որ նոր սերունդները միշտ ուրիշ օրակարգ են ունենում, աշխարհում ամեն տեղ է այսպես: Բայց, ամեն դեպքում, ամենակարևոր խնդիրը բնակչության աստիճանական նվազումն է. այս խնդրին որևէ լուծում չի գտնվում: Սրա հետ կապված՝ Անատոլիայում էլ բնակչությունը գրեթե վերանում է: Մշակութային, պատմական ժ առանգության պաշտպանության հետ կապված էլ դեռ մեծ խնդիրներ կան: Անատոլիայում շատ եկեղեցիներ մեր օրերում այլ նպատակի են ծառայում, որոշներն այդ տարածքի մարդկանց սեփականությունն են: Եվ մեկ էլ այն, որ չնայած վերջին տարիների զարգացումներին' հայերի հետ կապված ընկալումը հիմնականում դեռ լավատեսական չէ, այս պատճառով հայ համայնքը դեռ զգում է իրեն ճնշման տակ, դժվարանում է խոսել:

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ի՞նչ պետք է սպասել Թուրքիայից:

- Քաղաքականության մեջ հավասարակշռություններին նայելիս իրատեսական չի դառնում սպասելը, որ Ցեղասպանությունը կընդունվի: Սրա հետ մեկտեղ դժվար է նաև ենթադրել, թե կառավարությունը ինչ կանի, քանի որ նախընտրական տարում ենք, բացի այդ այս հարցում կա «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է) բավական էլաստիկ, անհավասարակշիռ, անհետևողական քաղաքականությունը: Նախորդ տարվա ցավակցական ուղերձից հետո ոչ ոք չէր սպասում, որ օրինակ այս տարի ապրիլի 24-ին կկազմակերպվի Չանաքքալեի հիշատակի արարողություն և հատկապես այն, որ դրան կհրավիրվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հրավերը Թուրքիայում խնդրին արդար տեսանկյունից նայող շրջանակների կողմից մեծ հակազդեցությամբ ընդունվեց: Այսինքն, եթե կառավարությունը նախկինի համեմատ մի դրական քայլ է անում, կա սովորություն, որ դրանից հետո անպայման մի բացասական քայլ էլ պիտի արվի: Սակայն ես ենթադրում եմ, որ ապրիլի 24-ին ընդառաջ, թեկուզև փոքր, մի քայլ կարվի, սակայն չեմ կարող ասել, թե ինչպիսին:

-Ապրիլի 24-ին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Ցանկություն կա, սակայն վերջնական կորոշեմ ապրիլին:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված