«Բորուսիան» արդեն ամեն ինչ ասել է Ռոյսին. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն չի մանրամասնել Մարկո Ռոյսի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին տեղեկությունը: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ կողմերը նոր պայմանագրի կնքման եզրափակիչ փուլում են:
Նոր պայմանագրի բոլոր հարցերը քննարկված են, և Ռոյսին միայն մնում է որոշում ընդունել:
«Այս հարցի վերաբերյալ ավելորդ հայտարարություն չեմ ցանկանում անել: «Բորուսիան» արդեն ամեն ինչ ասել է Ռոյսին, և գնդակը հիմա նրա կողմում է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ