Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան 18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգը 

Առաջիկա ամիսներին մեծ է լինելու ցրտահարության ռիսկայնությունը

Հայաստան

Ընթացիկ տաք ձմեռը չի վնասել մշակաբույսերին, սակայն առաջիկա ամիսներին մեծ է լինելու ցրտահարության ռիսկայնությունը, որը կպահպանվի մինչև ապրիլի սկիզբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով' տաք ձմեռն աննախադեպ երևույթ չէ, և նման ձմեռներ մեր հանրապետություն գրանցվել են 1955, 1963, 1966, 1979, 1999 և 2010 թվականներինˋ ջերմաստիճանային որոշ տարբերությամբ:

«Բարեբախտաբար, արդեն երրորդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Եթե Արարատյան դաշտում և հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրև, ապա լեռնային և նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում: Այս տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Ամսի 11-ին և 13-ին շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններումˋ Սյունիք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, սպասվում են տեղումներˋ հիմնականում ձյուն: Փետրվարի 12-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է ձյունախառն անձրև»,- ասաց Պետրոյանը:

ԱԻՆ աշխտակցի խոսքով' այս տարվա դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3-5 աստիճանով, հունվարինˋ 2-3 աստիճանով: Տեղումների քանակը նախաձմեռային շրջանի աշնանն եղել է նորմային մոտ' դրական շեղումով, դեկտեմբերին եղել է նորմային մոտ' առանձին դրական և բացասական շեղումներով, իսկ հունվարին տեղումների քանակը ցածր էր նորմայիցˋ կազմելով նորմայի 60-70 տոկոսը: Այն բարձր է եղել միայն Շիրակում և Գեղարքունիքում և կազմել է նորմայի 100-120 տոկոսը: Արարատյան դաշտում և առհասարակ հանրապետության հովտային շրջաններում ձյան ծածկ չի առաջացել: Ինչպես նշում է Պետրոսյանը, դեպքերի 20 տոկոսի դեպքում նման պայմաններում ձյան ծածկ Արարատյան դաշտում չի առաջանում: Փետրվարը կանխատեսվել է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումներըˋ նորմայից ավելի: Օդի ջերմաստիճանն այս ամսվա առաջին տասնամյակում շատ բարձր է եղել նորմայիցˋշրջանների մեծ մասում գրանցվել է մոտ 7-9 աստիճանով բարձր ջերմաստիճան: Նախնական կանխատեսմամբ' մարտը սպասվում է նորմային մոտˋ 1 աստիճանով բարձր, տեղումներըˋ նորմային մոտ և նորմայից ավելի: Ինչ վերաբերում է երաշտին, ապա այս պահին Հայպետհիդրոմետը վստահ է, որ տեղումների քանակը բավարար կլինի:

«Բացասական ջերմաստիճանների ռիսկայնությունը Հայաստանի տարածքում պահպանվում է մինչև ապրիլի 10-ը: Արարատյան դաշտում առայժմ -5 աստիճանից ցածր ջերմաստիճան առաջիկա օրերին չենք կանխատեսում: Չնայած ցերեկային բարձր ջերմաստիճանին' գիշերային ցածր ջերմաստիճանը թույլ չի տվել, որպեսզի վեգետացիայի արագ ընթացք դիտվի: Վեգետացիան պայմանավորված է կուտակային ջերմաստիճանով: Բարեբախտաբար, այս տարի, չնայած այսքան տաք լինելուն, Արարատյան դաշտում ծիրանի էական բողբոջում չի նկատվում»,- ասաց Պետրոսյանըˋ հավելելով, որ սովորաբար ծիրանը ծաղկում է մարտի երրորդ տասնօրյակում և ապրիլի առաջին տասնօրյակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըԲժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակՆշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային
Ամենադիտված