Հայաստանում ընթացիկ տարին ջրառատ է
Հայաստան
Ընթացիկ 2015 թվականը ջրառատ է Հայաստանի համար, ինչի վկայությունն է Սևանա լճի մակարդակի աճն ու ջրամբարների լցվածության չափը: Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: « Նախորդ տարի Սևանա լճից ջրառը իրականացվել է մայիսի մեկից, այս տարի դեռևս ջրառ չենք իրականացրել: Տարվա սկզբին Սևանի ջրային հաշվեկշիռը բացասական էր, բայց ուրախությամբ կարող ենք նշել, որ այս պահին ծովի մակերևույթից 1900.51 մետր է Սևանա լճի մակարդակը, որը 2 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- տեղեկացրեց պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի տարողությունը 500-550 միլիոն խորանարդ մետր է և այս պահին արդեն լցված է 482 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ նախորդ տարի այս ժամանակահատվածում լցված է եղել 250 միլիոն խորանարդ մետր ջուր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից