600 մլն եվրո. ինչպիսին կլինի «Բարսելոնայի» մարզադաշտը 6 տարի անց (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնան» պատրաստվում է վերակառուցել «Նոու Կամպ» մարզադաշտը: Այս մասին որոշում կայացրել էր դեռևս թիմի նախկին նախագահ Սանդրո Ռոսելը: Նա և գործող նախագահ Խոսեպ Բարտամեուն հաստատել են որոշումը:
Մարզադաշտի վերակառուցումը կատալոնացիների համար կարժենա 600 մլն եվրո:
Գումարի մի մասը «կապտանռնագույնները» կտրամադրեն սեփական բյուջեից, մի մասը կստանան հովանավորից՝ շնորհիվ մարզադաշտի անվան իրավունքների մասնակի վաճառքի, իսկ 200 մլն եվրոն ակումբը կվերցնի վարկով:
Վերակառուցման շնորհիվ մարզադաշտի հանդիսականների համար նախատեսված տեղերի քանակը կհասնի 105 հազարի:
«Նոր մարզադաշտը կփոխի ոչ միայն «Բարսելոնայի» դեմքը, այլև համաշխարհային չափանիշները: Մեզ համար սա մեծ մարտահրավեր է, և մեզ մոտ կաշխատեն միայն լավագույնները»,- նշել է Բարտամեուն:

.jpg)



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ