Էնրիկեն կրկին չի պատասխանել «Բարսելոնայում» իր ապագայի վերաբերյալ հարցին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կրկին միանշանակ պատասխան չի տվել կատալոնյան ակումբում իր ապագայի վերաբերյալ:
Անդրադառնալով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ կայանալիք հանդիպմանը՝ մարզիչը նշել է.
«Արդյո՞ք այս խաղում հաղթանակը հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայում» մնալու ցանկություն կարթնացնի: Այս հաղթանակը մրցաշրջանում երեք տիտղոս նվաճելու մոտիվացիա կլինի: «Ատլետիկը» մի շարք արժանիքներ ունի, սակայն, առաջին հերթին, սա այն ակումբն է, որը պրեսինգի է դիմում և չի թուլանում: Կարծում եմ՝ սա շատ նման կլինի Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյի» հետ խաղին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ «Բարսելոնայի» և «Ատլետիկի» միջև գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ