Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն ավարտված է. հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները
Սպորտ
Վրաստանի Չաքվի քաղաքում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը, Աննա Հայրապետյանը, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը ոչ ոքի խաղացին, Մկրտչյան Լիլիթը և Կուրսովա Մարիան հաղթանակ տոնեցին:
11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ Դանիելյանը կիսեց 4-9-րդ հորիզոնակաները:
Հայաստանի մյուս շախմատիստուհիները գրավեցին հետևյալ տեղերը.
17. Լիլիթ Մկրտչյան
27.Լիլիթ Գալոյան
28.Մարիա Կուրսովա
56. Մարիա Գեւորգյան
64.Աննա Հայրապետյան
74. ՍուսաննաԳաբոյան
89. Սիրանուշ Ղուկասյան


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար