Ավտովթար Գավառում. 17-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Մայիսի 30-ին` ժամը 21.22-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 91 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 31SU724 (վարորդ' Ա. Ն., ծնվ. 1980թ.) և «ՎԱԶ 21099» մակնիշի 34SZ300 պետհամարանիշներով (վարորդ' Գ. Վ., ծնվ. 1998թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Վ.-ը հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար