Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար կան հիմնավոր գործոններ. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Հովիկ Աբրահամյանը մինչև տարվա վերջ որոշակի տնտեսական աճի արձանագրում է կանխատեսում: Այս մասին մայիսի 31-ին Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նախորդ չորս տարվա մեջ ամենապասիվ ամիսներին, արձանագրվել է 2,3 տոկոս տնտեսական աճ:
Վարչապետի խոսքով, իրականացվող ծրագրերը, արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը հիմք են հանդիսանալու, որպեսզի մինչ տարվա վերջ արձանագրվի 4,1 տոկոս տնտեսական աճ: Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցելու, իր նպաստը բերելու այն մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատատեղեր ստեղծել: «ՀՀ կառավարությունն այդ առիթով բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Այդ գործընթացին նպաստելը շատ լավ գաղափար է»,-նկատեց վարչապետը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի թանկացումը չի նպաստի արտագաղթի նոր տեմպին եւ աղքատության ավելացմանը, վարչապետն ասաց, որ կան հիմնավոր գործոններ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկանալու համար: «Հայտը ներկայացված է անկախ հանձնաժողովին, որը կքննարկի, ու մինչ հունիսի սկիզբը կունենանք նրանց հիմնավոր կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երբ հանձնաժողովը մանարամասն եւ մանրակրկիտ կուսումնասիրի հարցը, այդ ժամանակ էլ կկարողանա պատասխանել, թե արդյոք հիմնավոր է հայտը, եւ ինչ սակագին կարող է սահմանվել էլեկտրաէներգիայի համար:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար