Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հասարակություն
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես՝ ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի դրանից, վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:
Հայաստանում հունիսի 1-ը փորձում են իսկական տոն դարձնել երեխաների համար մի շարք մշակութային և ժամանցային վայրեր: Կազմակերպվում են բազմապիսի միջոցառումներ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով: Օրը երեխաներինն է, դարձնենք այն տոն նրանց համար:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները