«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» դարպասապահին
Սպորտ
«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երկրորդ դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով:
Անգլիական ակումբը պատրաստ է դարպասապահին հիմնական կազմում մշտական տեղ տրամադրել: Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Լիվերպուլն» առաջիկայում իսպանական կողմին պաշտոնական առաջարկ կանի և դարպասապահի համար պատրաստ է առաջարկել 15 մլն եվրո:
Ինքը՝ Նավասը, մտադիր չէ հեռանալ մադրիդյան թիմից: Նշենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում 28-ամյա դարպասապահը մասնակցել է 6 խաղի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ