«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը պահանջում է քրեական գործ հարուցել և պատժել մեղավորներին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր ուժերի մարաթոնն սկսված է։ Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունն առավել ակտիվ է սոցիալական հարցերում: Կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, պահանջելով հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ բացատրություն տալ ՀԷՑ-ում տեղի ունեցած «գողության» վերաբերյալ իր հայտարարության առթիվ, տեղեկություններ և փաստեր տրամադրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատժելու նպատակով: «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևն էլ դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ՀՀ կառավարության և էներգետիկայի նախարարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները