Հանրապետությունում ընթացիկ տարում գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք
Արտակարգ Պատահար
Հանրապետությունում մինչև 2015թ. հունիսի 2-ը գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում' 13 դեպք): ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մարտի 3-ին: Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 6-ը, մարզային' 8-ը, այդ թվում' Արարատի մարզ' 4, Արմավիրի մարզ' 3, Արագածոտնի մարզ' 1։10 դեպքում ներարկվել է հակաթույն:
Հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները