Berliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառով Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից Մերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգա Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակը «Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջ Վաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ 20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ) Էնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky News Ես, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն Վրթանեսյան Ռուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքը Բիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից 

Արսեն Ջուլֆալականը` Բաքվի եվրոպական խաղերին չմասնակցելու մասին (տեսանյութ)

Սպորտ

Լոնդոնի օլիմպիադայի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն «Օրակարգ» հաղորդման շրջանակներում խոսել է Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին չմասնակցելու մասին: 

«Բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ Բաքու 2015-ը՝ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը: Նման խաղեր բոլոր մայրցամաքներն ունեին՝ Ասիան, Ամերիկան, Ավստրալիան էլ, կարծես, ունի, Եվրոպան չուներ, և որոշում կայացվեց անցյալ տարի: Ընդամենը մեկ թեկնածու կար՝ Բաքուն, և պարզ է՝ առանց հակառակորդի, առանց մրցակցության հենց Բաքուն էլ ընտրվեց, և այդտեղից սկսվեցին մեր խնդիրները: Ինչո՞ւ խնդիրները: Մարզասերները և երևի ողջ հայ ժողովուրդը հիշում է՝ 2007 թվականին այնտեղ օլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնություն եղավ, և ես անձամբ մասնակցեցի: Չէինք կարող չմասնակցել, որովհետև վարկանիշային էր, և չմասնակցելու դեպքում օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ուղղակի չէինք ունենա»:

Ջուլֆալակյանը նշել է, որ այդ ժամանակ անվտանգության երաշխիքներ եղել են Բաքվի կողմից և դրանք պահպանվել են, սակայն, այնուամենայնիվ, մթնոլորտը ճնշող է եղել:

«Մեր հավաքականն առնվազն երեք մեդալ պետք է ունենար: Ավելին ասեմ՝ Ադիկյանը պետք է եզրափակիչ դուրս գար հենց ադրբեջանցու հետ, բայց վտանգը հասկացան, որ ադրբեջանցուն եզրափակչում խայտառակ կհաղթի: Մի խոսքով՝ ամեն ինչ արեցին, որ մենք՝ բոլորս, պարտվենք: Չի եղել մի գոտեմարտ, որ մրցավարի գործոնը չլինի, իսկ անվտանգությունն այնպես էին կազմակերպել, որ, ճիշտ է, մեզ ոչ մեկիս բան չեղավ, բայց այնքան ճնշող էր և նույնիսկ նվաստացնող, որ եթե նույնիսկ ուզեիր դահլիճում զուգարան գնալ, պետք է անվտանգության աշխատակիցը ստուգեր, հետո միայն դու մտնեիր, այդ կարգի ծայրահեղության էր հասած: Հյուրանոցից դուրս գալ չկար, բնականաբար, անիմաստ է խոսել քաղաքում քայլելու մասին:

Այդ ամենը տեսնելուց հետո պարզ է, որ արդեն եվրոպական օլիմպիական խաղերի դասը կար և հասկանալի էր նույն իրավիճակն էլ լինելու, նացիոնալիզմը ավելի մեծ թափ է ստացել: Պատճառներից մեկն այն է, որ ես և Արթուր Ալեքսանյանը, լինելով աշխարհի գործող չեմպիոններ, երկուսս էլ տարի ու կեսից ավել ոչ մի գոտեմարտ չենք պարտվել և գնանք Բաքու ու ինչ-որ դատավորի կամ այնտեղի երկրի նախագահի քմահաճույքի պատճառով մեկն այնպես անի, որ մենք անարդար ձևով պարտվենք, բնականաբար, երբեք չենք ուզի. սա պատճառներից մեկն էր»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե օլիմպիական կոմիտեի սահմանած 50 հազար դոլարի չափով մրցանակն Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի համար քիչ է եղել, դրա համար էլ չեն համաձայնվել, Ջուլֆալակայնը նշեց, որ դա լիարժեք աբսուրդ է, և որ իրենց արած աշխատանքը շատ ավելի բարձր է, քան գումարը.

«Ո՛չ ես, ո՛չ Արթուր Ալեքսանյանը, ո՛չ մեր հավաքականի որևէ մարզիկ գումարի համար չի մարզվում և պայքարում: Մեր արած գործը շատ ավելի բարձր է, քան գումարը: Մարդիկ երազանք ունեն, նպատակ ունեն: Ինքս երազում եմ Օլիմպիական չեմպիոն դառնալ, լրացնել ոսկե մեդալներիս ամբողջ հավաքածուն: Մնացել է միայն օլիմպիական ոսկին, և հանկարծ սկսում են այդպիսի ցածր բաներից խոսել, գումարը հերիք չարեց, ուղղակի ամոթալի է: Ով ինձ գիտի, հաստատ կփաստի, որ նման սուտ ասելն ուղղակի ծիծաղելի է, ամոթ, ովքեր նման բաներ են ասում ցածրացնում են մեր արած արդար գործը և նվաճումները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթրեսի կառավարման հոգեբանական և կենսակերպային մեթոդները Միջազգային ավտոշուկան շարունակում է անկումը․ վաճառքները նվազել են արդեն հինգերորդ ամիս անընդմեջԵրեխաների շրջանում ագրեսիայի պատճառներըՄերձավոր Արևելքում էներգետիկ անվտանգությունը դառնում է գլխավոր խնդիրՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըBerliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառովԻսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային ԼիբանանիցՃապոնիան և Հարավային Կորեան վերականգնում են հարաբերություններըԵվրոպական Միությունը քննարկում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբՕմանը և Իրանը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբՀրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացիՄերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունելԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական ԱսիայումՄեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն էԹրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսիՄեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. ՌայթՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակըՌուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՀոսպիտալացվել է 1,5 տարեկան երեխաՎաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ)Ալ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՆերկայացվել է Tenet Plus նոր բյուջետային քրոսովեր L4Մեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջԷնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky NewsԵս, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն ՎրթանեսյանՌուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքըՖրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերվել են Մոցարտի կորած ստեղծագործություններըԲիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից ԱՄՆ-ն իբր օգտագործում է գաղտնի լազերային զենք Իրանի անօդաչուների դեմ. ռուս փորձագետի հայտարարությունՀրացաններ, նռնակներ, տարբեր տրամաչափերի փամփուշտներ․ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ դատական հայց կներկայացնի Բալթյան երկրների դեմ 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել ենՖոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Զելենսկու հետ գաղտնի նամակագրության պատճառովՆատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբԻշխանությունը քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմըԱշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. ՄեդվեդևՈւժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել․ Shamshyan.comՕլիմպիական չեմպիոն Բոդե Միլլերին մեղադրում են թմրանյութ պահելու մեջԵրևանում կորած չինացի աղջկան սահմանամերձ գյուղում են գտելԳլխիվայր շրջված «Nissan»-ը Գողթում. վթարն ավարտվել է առանց տուժածների
Ամենադիտված