«Պուտինյան վագրը» կինոաստղ է դարձել
Այլ
Կուզյա ամուրյան վագրը, որին անցյալ տարի ազատ արձակեց Վլադիմիր Պուտինը, դարձել է «Պուտինյան վագրի հետքերով» ֆիլմի գլխավոր հերոսը, որը նկարահանել են ավստրալացի կինեմատոգրաֆիստները: Այս մասին հայտնել է «Ֆենիքս» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Սերգեյ Բերեզնյուկը, որի խոսքը հունիսի 2-ին մեջբերել է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆիլմի սյուժեի հիմքում Կուզյայի ճանապարհորդությունն է Չինաստանում և տեղացի բնակիչների վերաբերմունքը նման «հյուրերի» նկատմամբ: Վագրի ձագը 2014 թվականի աշնանը լողալով անցել է Ամուրը և ճանապարհորդության գնացել Ընդերկնյայի տարածքով: Սակայն, այնտեղ նրան դուր չի եկել և արդեն այս տարի նա վերադարձել է Ռուսաստան: Կենսաբանները նշել են, որ երիտասարդ գիշատիչը թափառական բնավորություն ունի:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները