Սխալ է կարծել, թե «Յուվենտուսը» հարմար մրցակից կլինի. Պիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» հետ կայանալիք դիմակայությանը, նշել է, որ իր թիմը բացահայտ ֆավորիտ չէ: Ֆուտբոլիստի կարծիքով՝ «Ռեալի» նկատմամբ թուրինցիների հաղթանակը վկայում է Իտալիայի չեմպիոնների ուժը:
«Սխալ է կարծել, թե «Յուվենտուսը» հարմար մրցակից կլինի: Թուրինցիները իրենց ուժը ցույց են տվել «Ռեալի» դեմ խաղերում: Իսպանիայում, չգիտես ինչու, բոլորը կարծում էին, որ ամեն ինչ տանում է «Ռեալ»-«Բարսելոնա» խաղին: Գիտեմ, որ այս երկու թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում չեն հանդիպել: Կարծում եմ՝ դրա համար պատճառներ կան»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ