Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահին
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 3-ին, ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Կիսելով Ձեր վիշտը' մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն:
Վստահ եմ, որ ՉԺՀ կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները