Շախմատային լրահոս
Սպորտ
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը` աշխարհի կանանց առաջնությունում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել դեռ 2014 թվականին Պլովդիվում անցկացված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով: Իսկ Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց 2015 թ. առաջնությունում նման ուղեգիր ստացավ նաև գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:
Մարիա Գևորգյանը լրացրեց գրոսմայստերի նորմա
Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը լրացրել է գրոսմայստերի նորմա:
Իսկ առայժմ ՖԻԴԵ-ն սեպտեմբերին կայանալիք իր կոնգրեսում Գևորգյանին պետք է շնորհի միջազգային վարպետի կոչում:
Եվգենյա Դոլուխանովան` Ուկրաինայի չեմպիոնուհի
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Իլիչևսկ քաղաքում անցկացված Ուկրաինայի թիմային առաջնությունում Խարկովի ՙԻրավաբանական ակադեմիա՚ ակումբի կազմում դարձավ երկրի չեմպիոնուհի: Խաղալով միայն տղամարդ մրցակիցների հետ, Դոլուխանովան 7 հնարավորից վաստակեց 6 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ