ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

Գիտություն և Մշակույթ

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քառասնմյա ստեղծագործական ուղին ամփոփվել է կոմպոզիտորի կենսամատենագրությունում: Գիրքը հրատարակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 3-ին Մանսուրյան կոմպոզիտորի արվեստը գնահատողները հավաքվեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ մասնակցելու կենսամատենագիտության շնորհանդեսին:

Համեստ, պարկեշտ, ազնվագույն… Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ընկերները վստահ են՝ ածականների այս շարքն ամբողջությամբ չի նկարագրում մեծանուն դասականին:

Մաեստրոն շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են կենսամատենագրության ստեղծման վրա՝ հատկապես գրքի խմբագրին և իր ընկերոջը՝ Հովհաննես Այվազյանին:

«Մի քանի տարվա աշխատանք է: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված, և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագին փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորի խոսքով՝ ինքը աշխատասեր, աշխատող մարդ է:

«Ունեցել եմ լավ շրջաններ, պայթուցիկ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան: Կյանք է, հետքերը մնում են ու տարբեր լինում: Ամբողջը տարօրինակ ձևով կարծես նախանշված էր, կարծես մի ձեռք ինձ բռնած առաջ է տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այնքան կաշխատեմ, որ գրքի մեջ լրացումներ մտցնելու ուժ կգտնեմ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանսուրյանի խոսքով՝ երաժշտության բնագավառում քչերն են ունեցել կենսամատենագրություն, և ինքը հպարտ է այս փաստի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից մինչև գիշեր, գիշերվանից՝ լուսաբաց:

«Հայոց լեզվում բառեր կան, որոնք քիչ են օգտագործվում, օրինակ՝ «պարկեշտ», «ազնվագույն» բառերը: Տիգրանին տեսնելիս ասում ենք՝ պարկեշտ, ազնվագույն մարդ է: Նա իր գործով արդարացնում է իր ազգանվան վերջին «յան»-ը: Մի 40 տարի առաջ Մինասի և Մանսուրյանի հետ աշխատում էինք Շեքսպիրի «Համլետ»-ի վրա, ավա՜ղ այդ գործն այդպես էլ անավարտ մնաց Մինասից հետո»,-նշեց Ղազանչյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ իր համար և՛ հեշտ է, և՛ դժվար խոսել Տիգրան Մանսուրյանի մասին:

«Բավականին երկար ենք ընկերություն անում ՝ 1965 թվականից: Տիգրանից շատ բան ունեմ սովորելու: Նա իր երաժշտության մեջ մնաց այն, ինչ կար, կարողացավ զգալ ժամանակի շունչը: Նա կարողանում է մարդկանց սրտերը գրավել: Յուրաքանչյուրը կարողանում է հասկանալ նրա ասածը»,-նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հույս հայտնեց, որ Մանսուրյանը կշարունակի ստեղծագործել: «Նրա երաժշտությունը պահանջված կլինի նաև 22-րդ և հաջորդող դարերում»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Ասպարեզ գալով 20-րդ դարի 60-ականներին՝ Տիգրան Մանսուրյանն իր ուրույն տեղը գրավեց հայ երաժշտարվեստի երախտավորների շարքում: Կենսամատենագրությունն ամփոփում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, ինչպես նաև նրան նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: Ինքը՝ մաեստրոն նվագեց «Կտոր մը երկինք»-ից հատված:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ' նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված