Facebook-ը պարզեցված հավելված է թողարկել դանդաղ աշխատող հեռախոսների և ցանցերի համար
Բլոգոսֆերա
Facebook ընկերությունը թողարկել է շարժական հավելված, որը մշակվել է հատուկ դանդաղ աշխատող ցանցերի և Android-ով կառավարվող ոչ թանկ սմարթֆոնների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր էջում հայտնել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Facebook Lite հավելվածի չափը, որը հավասար է ընդամենը 1 մեգաբայթի, թույլ է տալիս այն ներբեռնել ոչ ամենաարդիական բջջային ցանցի օգտագործմամբ: Ներքին օպտիմալացումը ծրագիրը նվազ պահանջկոտ ց դարձնում շարժական Համացանցի արագության նկատմամբ՝ սերվերի կողմում կոնտենտի սեղմման հաշվին: Ոչ թանկ սմարթֆոնների տերերի համար երկրորդ կարևոր առավելությունը պարզեցված ինտերֆեյսն է:
Հավելվածն արդեն մատչելի է մի շարք երկրներում, որտեղ օգտատերերը հաճախ են խնդիրներ ունենում Համացանց մուտք գործելու հարցում: Ցուկերբերգի խոսքով՝ նորույթը բաց թեստավորում կանցնի Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները