Քիմ Քարդաշյանի յուրահատուկ անակնկալը` ամուսնու ծննդյան օրվա առթիվ (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Երեկ ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը նշում էր ծննդյան 38-րդ տարեդարձը: Եվ այդ օրը, ինչպես և ակնկալվում էր, չէր կարող անցնել առանց իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի կողմից մատուցած անակնկալների: Համացանցի հղի աստղը բավականաչափ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել այդ հարցին, գրում է «HELLO! Russia»-ն:
Քիմը վարձակալել է Լոս Անջելեսի հանրահայտ Staples Center բասկետբոլային դահլիճն ու այնտեղ հրավիրել ամուսնու ընկերներին, ովքեր սիրում են բասկետբոլ խաղալ: Խաղի ընթացքում Քիմը միայն հետևում էր և լուսանկարում:
Քարդաշյանը Twitter-ում շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը՝ անելով հետևալ գրառումը. «Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ լավագույն ընկերոջ ծննդյան օրը: Դու լավագույն ամուսինն ու հայրն ես: Դու ոգեշնչում ես ինձ ամեն օր: Դու իրականություն ես դարձնում իմ բոլոր երազանքները, և քո կողքին լինելն ուղղակի հրաշալի է: Դու ոսկե սիրտ ունես: Վայելի՛ր ծննդյանդ օրը»:





















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել