G7-ում Օբամայի համար «պարող» Մերկելի լուսանկարն ալեկոծել է Համացանցը
Բլոգոսֆերա
Բավարիայում G7-ի գագաթնաժողովի լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված են Անգելա Մերկելը և Բարաք Օբաման, բուռն արձագանք է առաջացրել զանգվածային լրատավամիջոցներում և սոցիալական ցանցերում: Լուսանկարին արձագանքելու մասին են հաղորդել, մասնավորապես, գերմանական Focus հանդեսը և ամերիկյան ABC News ալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բոլորը խոսում են այդ լուսանկարի մասին»,- գրել է Focus-ը: Լուսանկարում ԱՄՆ-ի նախագահը նստած է նստարանին, իսկ Գերմանիայի ֆեդերալ կանցլերը կանգնած է նրա առջև և ակտիվորեն ձեռքերով զանազան շարժումներ է անում: Սոցիալական ցանցերում շատերը ենթադրություններ են հայտնել այն թեմայի վերաբերյալ, թե ինչի մասին էին խոսում Օբաման և Մերկելը, երբ խցիկը լուսանկարում էր նրանց: Ինչպես նշել է Focus-ը, օգտատերերից ոմանք իրենց թույլ են տվել «ամենախելացնոր մտահղացումներ»: Մասնավորապես, տեղ են գտել «երաժշտական» շատ «մեկնաբանություններ». օրինակ՝ լրագրող Anna Aridzanjan-ը ենթադրել է, որ Մերկելը պարում է «Մակարենա» հիթի հնչյունների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել