Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան
Բլոգոսֆերա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Այս մասին ԱՄՆ համանախագահը գրառում է թողել «Թվիթերի» իր միկրոբլոգում' տեղադրելով նաև Հանրապետության հրապարակի գեղեցկությունն ընդգծող լուսանկար:
«Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօր և վաղը կայանալիք հանդիպումներին' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Ուորլիքը:
Երևանում նա հանդիպումներ կունենա ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել