Հիլարի Քլինթոնը գրանցվել է Instagram-ում
Բլոգոսֆերա
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը գրանցվել է Instagram սոցիալական ցանցում: Մեկ օրվանից պակաս ժամանակամիջոցում քաղաքական գործչի ակաունտում գրանցվել է շուրջ 76 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այս պահին Instagram-ում Քլինթոնի կողմից հրապարակվել է երեք լուսանկար: Առաջին լուսանկարում, որը վերնագրված է «Դժվարին ընտրություն», Քլինթոնը պատկերել է կախիչ, որի վրա կախված են տարբեր գույների մի քանի գործարար կոստյումներ:
Ակաունտի նկարագրությունում քաղաքական գործիչն իրեն համարել է հոգատար տատիկ և հղում է արել իր նախընտրական արշավի կայքին:
Ապրիլի 12-ին հայտնի է դարձել, որ Հիլարի Քլինթոնը որոշել է Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: 2008 թվականին նա արդեն փորձ է ձեռնարկել մասնակցելու նախագահական մրցարշավին և եղել է պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի հիմնական մրցակիցը կուսակցության ներսում: Սակայն այն ժամանակ Օբաման ավելի շատ կողմնակիցներ ունեցավ:
2009-ից մինչև 2013 թփականը Քլինթոնը եղել է ԱՄՆ-ի պետական քարտուղար, 2001-ից մինչև 2009 թվականը՝ սենատոր Նյու Յորքի նահանգից, իսկ 1993-ից մինչև 2001 թվականը եղել է երկրի առաջին տիկինը (այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նրա ամուսինն էր՝ Բիլ Քլինթոնը):
2016 թվականի ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել